6 մտածող գլխարկ

Author Էդվարդ դե Բոնո
Publish_date 10.05.2016
Lang Անգլերեն, Ռուսերեն
Page_count 192 էջ

Թեման՝ Կառավարում

Հակիրճ նկարագրություն
«6 մտածող գլխարկ»-ը կարող է օգնել Ձեզ ավելի լավ մտածել՝ որոշումներ կայացնելու և նոր գաղափարներ ուսումնասիրելու հարցում: Սա մոտեցում է, որն արդեն որդեգրել են հաջողության հասած հազարավոր բիզնես ղեկավարներ, կրթության ոլորտի մասնագետներ և առաջնորդներ: Դե Բոնոն ներկայացնում է մտածող գլխարկներ, որոնք պետք է կրել կախված իրավիճակից։
— Սպիտակ գլխարկը՝ չեզոք և օբյեկտիվ, կապված է փաստերի և թվերի հետ։
— Կարմիր գլխարկը՝ հուզական տեսակետ, արտահայտում է զգացմունքները։
— Սև գլխարկը՝ զգույշ և նախազգուշացնող, ուշադրություն է դարձնում հնարավոր ռիսկերին։
— Դեղին գլխարկը՝ արևոտ և դրական, կենտրոնանում է հնարավորությունների և դրական կողմերի վրա։
— Կանաչ գլխարկը՝ կապված է աճի, ստեղծագործության և նոր գաղափարների հետ։
— Կապույտ գլխարկը՝ կազմակերպողի գլխարկն է, որը պատասխանատու է գործընթացի կառավարման և վերահսկողության համար։

Հեղինակի մասին
Էդվարդ դե Բոնոն բրիտանացի հոգեբան է և ստեղծագործ մտածելակերպի ոլորտի փորձագետ։ Նա մշակել է գիտական մեթոդների համակարգ, որը նպաստում է մարդու մեջ ստեղծագործ մտածելակերպի հմտությունների զարգացմանը։ ինչպես ինքն էր ասում՝ «հավասարակշռված մտածելակերպ»։

Ռեսուրս ստանալու հայտ

Շնորհակալություն հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Այս ռեսուրսը հասանելի է միայն մեր բիզնես գործընկերների, վաճառքի դպրոցի շրջանավարտների, կորպորատիվ թրեյնինգների և սեմինարների մասնակիցների համար։

Հասանելի Ռեսուրս ստանալու հայտ

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն