Հակիրճ նկարագրություն
Սիրո՞ւմ եք գործարքներ կնքել և փող վաստակել, բայց չեք սիրում ամենօրյա հոգնեցուցիչ աշխատանքը: Այդ դեպքում կարող եք մտածել մեծածախ առևտրով զբաղվելու մասին՝ արտադրողներից պրոդուկտներ գնելու և դրանք մանրածախ վաճառողներին վաճարելու: Շուկայում արդեն միլիոնավոր պրոդուկտների առկայության և ամեն օր նորերի ի հայտ գալու շնորհիվ մեծածախ առևտրի շուկայի պոտենցիալը շարունակաբար աճում է: Այս հեշտ ընթերցվող ուղեցույցը օգնում է գտնել արտադրողներ և մանրածախ վաճառողներ, ստանալ բացառիկ իրավունքներ պրոդուկտների վաճառքի համար և որոշել մեծածախ բաշխման համար լավագույն վայրերը: Մրցակիցներին հաղթելու գաղտնիքներով ու քայլ առ քայլ ցուցումներով, այս էլեկտրոնային գիրքը քննարկում է համացանցի աճող դերը դիստրիբուցիայի մեջ, ինչպես նաև արդյունավետ ռազմավարությունները՝ համեմատաբար նվազող շահույթի մարժաների պայմաններում, և գործիքներ առավելագույն հաջողության հասնելու համար կոնկրետ արտադրական գծերում:
Հեղինակի մասին
Մրցանակակիր լրագրող և յոթ գրքերի հեղինակ Բրիջեթ Մաքքրին ավելի քան 25 տարի է, ինչ գրում է այնպիսի հայտնի հրատարակությունների համար, ինչպիսիք են International Business Times, Black Enterprise, Inc. Business Resources, Fortune Small Business և REALTOR Magazine: Նա նաև գրքեր է գրել RE/MAX, Dummies ֆրանշիզի և Entrepreneur Media-ի համար: Որպես Expert Writing Services, Inc.-ի գլխավոր գործադիր տնօրեն՝ Բրիջեթը սիրում է ստեղծել գրավիչ կոնտենտ, որը ընթերցողները կարողանում են կիրառել իրենց կյանքում՝ թե՛ աշխատանքում, թե՛ դրանից դուրս: