Հակիրճ նկարագրություն
Ինչպես մարդկանց, այնպես էլ կազմակերպությունների մոտ առաջանում է բնական մղում՝ գտնելու իրենց ձայնը, ունենալու նշանակություն, կատարելու փոփոխություններ և հասնելու ուժեղ դիրքի։ Այս գրքում հեղինակը ներկայացնում է յուրաքանչյուր մարդու ներսում թաքնված «ձայնի» հայտնաբերման գործընթացը, որը տաղանդի, մոտիվացիայի, կարիքների և անձնական արժեքների միջև կատարյալ համադրություն է։ Քովին ապացուցում է, որ երբ մարդը գտնում է այս հավասարակշռությունը, նա ոչ միայն դառնում է արդյունավետ, այլ նաև ձեռք է բերում հազվագյուտ ունակություն՝ ոգեշնչելու և փոխակերպելու իր շրջապատը։
Հեղինակի մասին
Սթիվեն Քովին ամերիկացի տնտեսագետ է, հեղինակ և խորհրդատու՝ մասնագիտացած առաջնորդության և կառավարման մեջ։ Նա եղել է Բիլ Քլինթոնի խորհրդատուն։ Ըստ Times-ի, Քովին հայտնվել է աշխարհի ամենաազդեցիկ 25 մարդկանց ցուցակում։