Հակիրճ նկարագրություն
Ժամանակն է հրաժարվել կայուն մրցակցային առավելության գաղափարից: Փոխարենը, կազմակերպությունները պետք է նոր ուղի հարթեն հաղթանակի համար՝ արագ որսան հնարավորությունները, վճռականորեն օգտագործեն դրանք և անցնեն առաջ մրցակիցներից: Հեղինակը շեշտում է, որ պետք է հիմնվել անցողիկ մրցակցային առավելության գաղափարի վրա: Այս գիրքը ծառայում է որպես ռազմավարության նոր ուղեցույց ու ցույց է տալիս, թե ինչպես են աշխարհի հաջողակ ընկերություններից մի քանիսն օգտագործում այս մեթոդը մրցակցելու և հաղթելու համար: Այս գիրքը ներկայացնում է ռազմավարության նոր մոտեցում և ցույց է տալիս, թե ինչպես են աշխարհի ամենահաջողակ ընկերություններից մի քանիսը, օրինակ՝ Fujifilm-ը, Cognizant Technology Solutions-ը, Infosys-ը, Yahoo! Japan-ը և Atmos Energy-ն, օգտագործում այս մեթոդը մրցակցելու և հաղթելու համար։
Հեղինակի մասին
Ռիտա Գյունթեր ՄակԳրաթը Նյու Յորքի Կոլումբիայի բիզնես դպրոցի պրոֆեսոր է, ով աշխատում է ռազմավարության հարցերով մեծ անորոշության և անկայունության միջավայրերում։ Նա համագործակցում է ինչպես Գլոբալ 1000 ընկերությունների, այնպես էլ ավելի փոքր, արագ աճող կազմակերպությունների հետ՝ օգնելով նրանց ստեղծել գործարար մտածելակերպ, խթանել բիզնեսի աճը և հասկանալ, թե երբ և ինչպես պետք է կանգ առնել։