Հակիրճ նկարագրություն
Amazon-ը, Apple-ը, Facebook-ը և Google-ը մոլորակի չորս ամենաազդեցիկ ընկերություններն են: Գրեթե բոլորը վստահ են, որ ծանոթ են այս ընկերությունների անցած ճանապարհին կամ առնվազն գիտեն, թե ինչպես են դրանք դարձել բիզնես Օլիմպոս: Իրականում գրեթե բոլորը սխալվում են: Այս 4 հսկաների մասին վերջին երկու տասնամյակում բազմաթիվ հեղինակներ են գրել, սակայն Սքոթ Գալուեյի ձեռագիրը տարբերվում է բոլորից: Գալուեյը ոչ թե կենտրոնանում է այս ընկերությունների շուրջ գոյացած առասպելների վրա, այլ հարցեր է տալիս, որոնք կարևոր են հասկանալու համար, թե ինչու՞ են նրանք հաջողակ: Աշխարհին հայտնի բիզնես պրոֆեսորը քանդում է մեծ քառյակի ռազմավարությունների բարդ կառուցվածքը և բացահայտում այն, ինչ թաքնված է իրենց հաջողության հետևում: Նա ցույց է տալիս, որ այս չորս հսկաները մարդկանց հուզական ընկալումները շահագործում են արագ և լայնածավալ կերպով: Հեղինակը նաև նշում է նրանց տված արժեքավոր դասերը, որոնք կարող են կիրառվել այլ մարդկանց բիզնեսում կամ կարիերայում:
Հեղինակի մասին
Սքոթ Գալուեյը Նյու Յորքի համալսարանի Stern բիզնես դպրոցի պրոֆեսոր է, որտեղ դասավանդում է բրենդի ձևավորման ռազմավարություն և թվային մարքեթինգ: Նա ձեռնարկատեր է, ով հիմնադրել է 9 ընկերություն, այդ թվում՝ L2, Red Envelope և Prophet: