Հակիրճ նկարագրություն
Համառություն և համբերություն՝ իսկական առաջնորդի երկու որակներ, որոնք օգնում են հաղթահարել դժվարին ու փոփոխություններով լի ժամանակները։ Առօրյա գործերի քաոսում ժամանակ հատկացրեք մարդկային հարաբերությունների զարգացմանը՝ ժպտացեք, լավ խոսք ասեք, բարի գործ արեք։ Սրանք ոչ թե թույլ մարդուն, այլ խիզախ առաջնորդին հատուկ քայլեր են: Առաջնորդներն ունեն ուժեղ կամք՝ անելու այն, ինչ կարևոր է և ճիշտ, այլ ոչ թե միայն այն, ինչը հեշտ է և հաճելի։
Հեղինակի մասին
Ռոբին Շարման աշխարհի լավագույն առաջնորդության փորձագետներից մեկն է։ Նրա առաքելությունն է օգնել կազմակերպություններին զարգացնել մարդկանց, ովքեր կարողանում են առաջնորդել առանց պաշտոն ունենալու։ Նրա հաճախորդների շարքում են Microsoft-ը, GE-ն, FedEx-ը, IBM-ը, Nike-ը, NASA-ն, Yale University-ն և The Young Presidents Organization-ը։ Շարմայի գրքերը, ինչպիսիք են «Վանականը, ով վաճառեց իր Ferrari»-ն և «The Greatness Guide»-ը, գլխավորել են աշխարհի բեսթսելլերների ցանկը և վաճառվել են միլիոնավոր օրինակով՝ ավելի քան 70 լեզվով։