Վերջերս ավարտեցինք «Կառավարման Հմտություններ» թեմայով կորպորատիվ թրեյնինգը՝ կազմակերպված Հայաստանի առաջատար ընկերություններից մեկի՝ «Աթենք» ՍՊԸ-ի տարբեր ստորաբաժանումների միջին և ավագ օղակների աշխատակիցների համար։
Այսօրվա արագ փոփոխվող բիզնես միջավայրում արդյունավետ կառավարումը ոչ միայն ցանկալի է, այլև կենսական անհրաժեշտություն։ Մեր կորպորատիվ թրեյնինգը նպատակ ուներ ամրապնդելու մասնակիցների այն գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ են թիմի մոտիվացիայի և ներգրավվածության բարձրացման, և աշխատանքային գործընթացների արդյունավետության մեծացման համար:
Թրեյնինգի ընթացքում անդրադարձել ենք կառավարման այնպիսի առանցքային թեմաների, ինչպիսիք են նպատակների սահմանումը, առաջնորդության ժամանակակից մոդելները, ժամանակի կառավարումը, կոնֆլիկտների կառավարում և այլն։
Մասնակիցները ցուցաբերեցին բացառիկ ներգրավվածություն և պատրաստակամություն՝ կիրառելու նոր գիտելիքները գործնականում։





