Բիզնես ինտենսիվ Օriflame-ի հայաստանյան լիդերների և գործընկերների հետ

Մեր ժամանակը շատ թանկ է, այն բոլորիս տրվում է հավասարաչափ և միայն սպառվում է․ ԺԱՄԱՆԱԿԸ պետք է ծախսել ԱՐԺԵՔ ստեղծելու վրա։ Ես այդպես եմ մտածում, դրա մասին եմ շատ խոսում, հենց դա եմ անում ու դա էլ սովորեցնում եմ իմ բիզնես թրեյնինգներում և դա էլ դառնում է իմ գործի վերջնական արդյունքը։ Մի 2 շաբաթ առաջ էլ այդպիսի փիլիսոփայությամբ կառուցված ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՎԱՃԱՌՔՆԵՐ թեմայով բիզնես ինտենսիվ անցկացրեցի շվեդական #oriflame կազմակերպության հայաստանյան լիդերների և գործընկերների հետ։ Անգնահատելի բավարարվածություն ստացա իմ կատարած գործից ու դրա արդյունքից։ Սիրեք Ձեր գործը։

26/02/2021

Երևան

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն