Մենք ավարտեցինք բացառիկ ու հետաքրքիր մի սեմինար՝ NeuroՎաճառք, որի ընթացքում ուսումնասիրեցինք նեյրոգիտության և վաճառքի հատման կետերը։ Սեմինարի մասնակիցները խորապես ուսումնասիրեցին, թե ինչպես է մարդու ուղեղը կայացնում որոշումներ և ինչ կարևոր դեր են խաղում զգացմունքները մեր՝ այսպես կոչված «ռացիոնալ» որոշումների մեջ։ Մասնակիցները ներգրավվեցին ինտերակտիվ վարժությունում, որի ընթացքում փորձեցին կիրառել ներկայացված նեյրովաճառքի տեխնիկաները։



