Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի և «Այ Բի Էս Քընսալթինգ Գրուպ» բիզնես խորհրդատվական ընկերության միջև ձևավորված համագործակցության արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել «Business Practicum» ձևաչափով սեմինար հանդիպում՝ Պալատի անդամ հանդիսացող ընկերությունների ղեկավարների համար, որը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 16:00, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում (ք, Երևան, Խանջյան 11, 4-րդ հարկ)։ Հանդիպման նպատակն է բիզնեսի ղեկավարներին ներկայացնել վաճառքների արդյունավետ համակարգերի ներդրման և կառավարման լավագույն միջազգային փորձը:
«Business Practicum» սեմինարը վարելու է «Այ Բի Էս Քընսալթինգ Գրուպ» բիզնես խորհրդատվական ընկերության ղեկավար և կառավարող գործընկեր, փորձառու բիզնես թրեյներ՝ Հայկ Մանասյանը: