Ամբողջ աշխարհում հաճախորդների կողմից գնում կատարելու որոշումների ալգորիթմներն ու մեխանիզմները փոփոխվում են։ Այսօրվա գնորդներն ունեն ընտրության լայն հնարավորություն, ավելի տեղեկացված են և ավելի պահանջկոտ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանք ավելի հաճախ են գնումներ կատարում հենց այն վաճառողներից, ովքեր ապացուցում են, որ իրենց պրոդուկտը՝ գնորդի լավագույն ընտրությունն է։ Պրոֆեսիոնալ վաճառողի հետ հաղորդակցվելիս գնորդը հասկանում է, որ կայացնում է լիովին տեղեկացված և տրամաբանված որոշում։ Պատճառն այն է, որ հմուտ վաճառողը ձևավորում է վաճառքի նպաստավոր մթնոլորտ, հոգեբանական ճիշտ հաղորդակցություն, և գրագետ աշխատելով հասնում է գնորդի կողմից պրոդուկտի տրամաբանական ընտրության։
Այդպիսի վաճառող չեն ծնվում, այդպիսին դառնում են։
Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև այն հսկայական բացը, որն առկա է վաճառքի մասնագետների պրոֆեսիոնալ վերապատրաստման ոլորտում, ստեղծվել է Հայաստանում իր տեսակի մեջ միակ «Վաճառքի Դպրոց»-ը, որի հիմնական առաքելությունը կազմակերպությունների վաճառքի մասնագետների պրոֆեսիոնալ որակների շեշտակի բարելավումն է։