#ArmeniaTV-ի ԺԱՄԸ լրատվականի լրագրող Nelli Harutyunyan-ը վերջերս ինձ հետ հարցազրույց էր անցկացրել: Թեման կրկին ստարտափերն էին:
Ինչպես գիտեք, փետրվարի 8-12-ը՝ որպես Speaker և Mentor հրավիրված էի մասնակցելու ԱՄԷ-ի #RAK Al Marjan կղզում անցկացվող #SeasideStartupSummit-ին: Վերադառնալուցս հետո ինձ հաճախ են հարցնում, թե իրականում որքան օգտակար կարող է լինել Manassian Group-ի (IBSConsultingGroup-ի) և իմ անձնական փորձառությունը Startup-երի համար և որոնք են օգտակարության այդ ոլորտները: Ասեմ, որ նույնիսկ startup-ի մակարդակով, հաջողության հասնելու ամենակարևոր գրավականը՝ ստարտափի գաղափարը լավ ՎԱՃԱՌԵԼՆ Է: Եթե դու չես կարողանում վաճառել քո գաղափարը, դու հաստատ չես կարողանա վաճառել այդ գաղափարից ձևավորված վերջնական պրոդուկտը: Հարցազրույցում խոսում եմ նաև այդ մասին: