Շատերս երբ առնչվում ենք ֆինանսական կառույցների հետ, հաճախ ոչ միանշանակ տպավորություններ ենք ունենում: Այդ /օբյեկտիվ կամ սուբյեկտիվ/ տպավորությունների և ընկալումների գերակշիռ մասը ձևավորվում է կոնկրետ աշխատակիցների հետ ունեցած հաղորդակցության, շփումների ու դրանց արդյունքում էլ ձևավորված հաճախորդային փորձառության հիման վրա: Իսկ որոնք են #հաճախորդայինփորձառության ու դրա ձևավորման կարևոր բաղադրիչները. հաճախորդի հետ շփման կետերում աշխատակցի սպասարկման և պրոդուկտը վաճառելու ունակությունները: Որքան գրագետ և պրոֆեսիոնալ հիմքերի վրա է դրված այս ունակությունների դրսևորումն այնքան ավելի բարձր է հաճախորդի բավարարվածությունը: Հայաստանում դեռ ահռելի անելիք կա սպասարկման ու վաճառքի ոլորտում ներգրավված մասնագետների պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու առումով: Բայց նաև կա մի լավ տենդենց, որոնցից մեկի մասին էլ ուզում եմ կիսվել Ձեզ հետ: Մեր ընկերության գործընկեր IDBank-ը իր աշխատակիցների թիմբիլդինգի Park Resort Aghveran-ում անցկացվող հերթական միջոցառումը որոշել էր հարստացնել նաև կրթական կոմպոնենտով, կամ ինչպես ասում են օգտակարի ու հաճելիի mix անել: Այդ համագործակցության շրջանակում հրավիրվել էի անցկացնելու վաճառքի վարպետության դաս 100+ մասնակիցների համար:
Հիմա կիսվեմ տպավորություններովս: Նման կարճ սփիչերի ժամանակ ես միշտ առավելագույն շեշտը դնում եմ մասնագետի վաճառելու մտածելաձևի փոփոխության, ոչ թե վաճառքի տեխնիկաների տրամադրման վրա, ու ասեմ որ դա իրականում բավական բարդ խնդիր է: Ի ուրախություն ինձ, շատ արձագանքող, ակտիվ, անկաշկանդ ու դինամիկ լսարան էր: Չնայած բանկի ավագ ղեկավարության ներկայությանը 3 ժամ անընդհատ մասնակիցները ինձ հետ զուգահեռ իրենց պրոդուկտների մասին տարբեր կարծիքներ ու տեսակետներ էին փոխանակում, անկաշկանդ քննարկում էր ընթանում վաճառքի շատ նուրբ շերտերի մասին ու բավականին տարբեր ռակուրսներով և դա անում էին իսկապես իրենց կարողություններն ավելի լավացնելու մղումով:
Հիմա կարևորի մասին: Ցանկացած մեծ կամ փոքր պրոյեկտի ավարտից հետո ես միշտ խորհում եմ այն մասին, թե ինչ նոր բան կար, որ մինչ այդ չգիտեի կամ չէի նկատել: Այս միջոցառումն ինձ մի հետաքրքիր եզրահանգման բերեց: Ներկայում, նույնիսկ նման խոշոր կառույցներում գնալով ավելի ու ավելի է կարևորվում #հորիզոնական մենեջմենթի ոճի որոշ տարրերի կիրառությունը, որը հնարավորություն է տալիս ստեղծել ավելի արդյունավետ միջավայր կազմակերպության խնդիրներն առավելագույնս թափանցիկ ու բաց միջավայրում քննարկելու և միևնույն հարթության վրա լուծման ուղիները գտնելու ու բարելավելու համար: Ես IDBank-ի այդ միջոցառմանը տեսա հեռատես մենեջմենթ և ընկերության հիմնական գործունեության մեջ իրապես ներգրավված աշխատակիցների մի մեծ բանակ: