Հոկտեմբերի 4-ին կայացավ IBS Consulting Group խորհրդատվական ընկերության հանդիպումը Հայաստանի Ամերիկյան Համալսարանի բիզնես ուղղության ուսանողների հետ, որի նպատակն էր՝ ծանոթացնել նրանց ընկերությունում առկա թափուր՝ բիզնեսի և մարկետինգի կրտսեր խորհրդատուների հաստիքների հետ: Հանդիպման ընթացքում ընկերության հիմնադիր տնօրեն և կառավարող գործընկեր Հայկ Մանասյանը ներկայացրեց խորհրդատվական ոլորտի զարգացման ընդհանուր միտումներն և այդ ոլորտում IBS Consulting Group ընկերության հիմնական անելիքների ու ապագա նախագծերը: Մասնակիցները ցանկություն հայտնեցին մասնակցել և իրենց ուժերը փորձել ընկերության թափուր հաստիքների համալրման գործընթացին: