Ինչպես գիտեք, Startup Armenia Foundation-ը համագործակցելով RAK Incubation and Accelerator-ի հետ 2017 թվականի հոկտեմբերին կնքված հուշագրի հիման վրա կազմակերպել է առաջին ծովափնյա միջազգային Seaside Startup Summit (SSS)-ը: Այն տեղի տեղի է ունենալու փետրվարի 8-12-ը ԱՄԷ-ի Ras al-Khaimah էմիրաթի Al-Marjan կղզում:
Ես որպես IBS Consulting Group բիզնես խորհրդատվական ընկերության ղեկավար հրավիրված եմ հանդես գալու որպես #CampfireTalk խոսնակ՝ #SeasideStartupSummit-ի շրջանակներում: Ելույթիս թեման է. “Why choosing a hard path and taking risks is important for startups to succeed”: Այս կարևորագույն բիզնես միջոցառման շրջանակներում ես ու #IBSConsultingGroup ընկերության թիմը որոշել ենք 3 շաբաթ շարունակ սոց. մեդիայի մեր ունեցած հարթակներով ակտիվորեն քննարկել startup-երին վերաբերող տարբեր բիզնես թեմաներ և խնդիրներ: Կարող եք պարզապես այցելել IBS Consulting Group-ի FB, Instagram, LinkedIn, ինչպես նաև իմ անձնական սոց էջերը՝ ծանոթանալու բոլոր բիզնես գրառումներին և startup-երի թեմային վերաբերող բազմաբնույթ տեղեկատվությանը:
SSS-ի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից կհյուրընկալվեն 400-500 մասնակիցներ, ինչպես նաև մոտ 1200-1500 հյուրեր և մինչև 50 startup-եր բիզնեսի տարբեր ինդուստրիաներից: Մրցանակային ֆոնդը կազմում է $50,000: