Մոտ երկու ամիս առաջ հրավիրված էի #Skillrock-ի կողմից կազմակերպված միջոցառմանը։ Մի հետաքրքիր վիկտորինա էին կազմակերպվել, որի արդյունքում այնպես ստացվեց, որ ես էլ հաղթողներից մեկն էի և Սերգեյը նվիրեց ինձ համար լեգենդ համարվող Bryan Tracy-ի «Действуй разумно» գիրքը։ Մտածեցի լավ նշան է նման գիրք նվեր ստանալը։ Երեկ էլ անցում էի skill-ի գրասենյակի մոտով, որոշեցի անպայման մտնել տեսակցել skill-ականներին և այս անգամ էլ Սերգեյը ինձ նվիրեց Bryan Tracy-ի Երևանյան թրեյնինգի հրավիրատոմսը։ Ով դեռ չգիտի ասեմ, որ Bryan Tracy -ին նաև վաճառքների և վաճառողների անձնային հատկանիշների զարգացման մասով լուրջ դասախոսություններ է կարդում աշխարհով մեկ, իսկ ինձ համար նա շատ բեկումնային նշանակություն է ունեցել։ Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունենալու այդ մարդու հետ մոտիկից շփվել և նրանից սովորել։