ProfAl Home ցուցասրահի բացումը

Երեկ հրավիրված էի մասնակցելու մի հրաշալի միջոցառման՝ մեր գործընկեր, շինարարական ինդուստրիայի առաջատար Prof Al ընկերության նոր ու իր տեսակի մեջ առանձնահատուկ Prof Al Home ցուցասրահի բացմանը: Մոտ 3 ամիս SalesPro ծրագրով աշխատել եմ այդ ընկերության վաճառքի անձնակազմի հետ. մոտիվացված անձնակազմ, իրենց գործի պրոֆեսիոնալ, հետաքրքիր ու լավ կոլեկտիվ: Բայց էն թիմային աշխատանքի արդյունքը, ինչը տեսա ցուցասրահի բացմանը, մի ուրիշ կերպ գերազանցեց իմ սպասումները: Սա նոր նշաձող է ոլորտի ընկերությունների  համար, որն արդեն իրականություն է: Մեր տնտեսության մեջ Prof Al-ի նման խաղացողները ինդուստրիայում լուրջ տեղաշարժեր կարող են անել: Վստահ կարող եմ ասել, որ եթե որոշեք այցելել այս ցուցասրահը, ապա կվայելեք առանձնահատուկ դիզայներական լուծումներով ստացված հարմարավետ ու էրգոնոմիկ միջավայր, (պարզապես նայեք նկարները) ականատես կլինեք բարձրակարգ սպասարկման ու կշփվեք բավական հմուտ և պրոֆեսիոնալ վաճառքի անձնակազմի հետ:

21/07/2018

Երևան