Վաճառքի կորպորատիվ թրեյնինգ UNO Shoes-ի անձնակազմի համար

Երբ է բիզնեսն իրական ԱՐԺԵՔ ստեղծում: Բոլոր այն դեպքերում, երբ ստանում է հաճախորդի գոհունակության բարձր գնահատականը: Բայց այդ մասին հետո…
Վերջին 2 շաբաթը մեր ընկերության #SALESPro — վաճառքների աճի կորպորատիվ ծրագրով աշխատում էինք Հայաստանի retail-ի շուկայում իր ուրույն տեղը զբաղեցնող և մեր ընկերության հավատարիմ գործընկեր #UnoShoes խանութների ցանցի մենեջերների հետ:
Վաճառքների աճի կրթական կոնկրետ այս ծրագրի նպատակը հաճախորդներին սպասարկելու ու վաճառելու, ինչպես նաև վաճառող անձնակազմին արդյունավետ կառավարելու հմտությունների բարելավումն էր:
Շատ պոզիտիվ, դինամիկ, խելացի, մարտական տրամադրված ու հաճախորդամետ թիմ է ձևավորված: Ավարտական թեստավորման ժամանակ մենք միշտ բարձր նշաձող ենք դնում և սա այն քիչ դեպքերից էր, որ բոլորը հաղթահարել էին այդ նշաձողը: Ամենակարևորը՝ այս պրոյեկտի ավարտին հասանք մեր առանցքային նպատակին՝ աշխատակիցների մոտ տեղի ունեցավ վաճառելու մտածելաձևի և պրոֆեսիոնալ հմտությունների իրական տրանսֆորմացիա:

03/10/2019

Երևան