«SMART ՎԱՃԱՌՔՆԵՐ — 3» թրեյնինգն անցավ պրոֆեսիոնալ քննարկումների միջավայրում: 2-րդ օրը սկսեցինք մարքեթինգային հետաքրքիր գործիքների ներկայացմամբ, քննարկեցինք վաճառքների SPIN մոդելը, հաճախորդի առարկությունների հիմնական տեսակներն ու դրանց հաղթահարման մեթոդները, սառը զանգերի (Cold calling) տեխնիկաները, վաճառող տեքստերի (Script) կարևորությունը: Այս ամենն ամրապնդվեց նաև պրակտիկ տեսանյութերի դիտմամբ: Նաև լրացուցիչ մինի կոնսուլտացիա բանկերի ներկայացուցիչների համար՝ բանկային պրոդուկտների վաճառքի թեմայով. ներկայացվեց, որ բանկային ոչ շոշափելի և ներկայումս արդեն գրեթե համանման պրոդուկտները պետք է վաճառել հաճախորդի մոտ դրական վիզուալիզացիաների և էմոցիաների առաջացման միջոցով: Այնքան շատ բան կա դեռ ներկայացնելու…
Արդեն վստահորեն կարող ենք ասել, որ «SMART ՎԱՃԱՌՔՆԵՐ» թրեյնինգային մոդուլը մեծ ու կայուն հեղինակություն է վայելում բիզնեսների կողմից՝ շնորհիվ դրանում մատուցվող գիտելիքի խորության, պրակտիկության և ունիվերսալության: Այս 3 թրեյնինների ընթացքում արդեն մասնակցել են 30-ից ավել ընկերություններ՝ 50 ինտենսիվ ժամ վերապատրաստելով մոտ 60 աշխատակիցների: