Անշարժ գույքի հայաստանյան դինամիկ շուկայում գործակալի հաջողությունը կախված է վաճառքի պրոցեսի խորը և լիարժեք պատկերացումից և պոտենցիալ կլիենտների հետ արդյունավետ աշխատելու կարողությունից:
«Երկիր» անշարժ գույքի գործակալությունը գիտակցելով այս փաստը դիմեց մեր ընկերության աջակցությանը և պրոյեկտի արդյունավետ իրականացման մանրամասն քննարկումներից հետո որոշեցինք վերապատրաստել իրենց աշխատակիցներին:
Այսօր ավարտեցինք Երկիր անշարժ գույքի գործակալության համար նախատեսված 24-ժամյա թրեյնինգային կորպորատիվ ծրագիրը, որը հատուկ մշակված էր գործակալներին վաճառքի անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով զինելու համար:


