Բենջամին Ֆրանկլինը փոքր ծախսերի վտանգի մասին

Գյուտարար, գրող, դիվանագետ՝ Բենջամին Ֆրանկլինը, ամերիկյան հեղափոխության առանցքային գործիչներից և Ամերիկայի հիմնադիր հայրերից մեկն է: Ֆրանկլինի՝ «Զգուշացեք փոքր ծախսերից։ Փոքր անցքն անգամ կարող է խորտակել մեծ նավը»,։ հայտնի խոսքերն արտահայտում են նրա իմաստուն մոտեցումը ֆինանսական կառավարման վերաբերյալ: Նա զգուշացնում է, որ փոքր, աննշան թվացող ծախսերը կարող են աստիճանաբար հանգեցնել լուրջ ֆինանսական խնդիրների: Օգտագործելով նավի փոքր ծակի պատկերավոր համեմատությունը, Ֆրանկլինը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենահզոր բիզնեսը կամ հարստությունը կարող է կործանվել փոքր, բայց շարունակական ֆինանսական «արտահոսքի» պատճառով: Նրա այս միտքը կոչ է անում ուշադիր լինել ամենօրյա փոքր ծախսերի նկատմամբ և հիշեցնում է, որ ֆինանսական կայունությունը պահանջում է մանրակրկիտ վերահսկողություն նույնիսկ ամենափոքր ծախսերի նկատմամբ:

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն