Կարլի Ֆիորինան “Hewlett-Packard”-ի նախկին գործադիր տնօրենն է և հայտնի է որպես առաջին կինը, ով ղեկավարել է Fortune 500 –ը։ Ֆիորինայի այս միտքը՝ «Իշխանությունն իրերը փոխելու կարողություն է», ներկայացնում է նրա ընկալումն իշխանության՝ որպես փոփոխություններ կատարելու գործիքի: Նա իշխանությունը չի սահմանում որպես պարզապես ազդեցություն, այլ՝ որպես դրական փոփոխություններ իրականացնելու ունակություն: Ըստ Կարլի Ֆիորինայի հաջողությունը չափվում է ոչ թե դիրքով կամ ճանաչմամբ, այլ իմաստալից փոփոխություններ իրականացնելու կարողությամբ: Նրա այս դիրքորոշումը համահունչ է իր սեփական կարիերայի հետ, որտեղ նա ձգտել է ոչ միայն ղեկավարել, այլև վերափոխել իր ղեկավարած կազմակերպությունները: