Դեյվ Ռեմսին ֆինանսական հաջողության գաղտնիքի մասին

Ամերիկացի հայտնի ֆինանսական խորհրդատու՝ Դեյվ Ռեմսին, ռադիոհաղորդավար և բեսթսելերի հեղինակ է, հայտնի է պարտքերից ազատվելու իր ծրագրերով: Ռեմսիի՝ «Ֆինանսական իմացությունը 20% գիտելիք է և 80% վարքագիծ», խոսքերն արտահայտում են նրա գործնական մոտեցումը ֆինանսական հաջողության հասնելու վերաբերյալ: Նա ընդգծում է, որ ֆինանսական գրագիտությունը շատ ավելին է, քան պարզապես գիտելիքների տիրապետում: Ռեմսիի համոզմամբ, մարդկանց ֆինանսական խնդիրների մեծ մասը պայմանավորված է ոչ թե գիտելիքների պակասով, այլ վարքագծային սխալներով և վատ սովորություններով: Նա կարծում է, որ ֆինանսական հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ձևավորել ճիշտ վարքագիծ և սովորություններ, ինչպիսիք են կարգապահությունը, ինքնակառավարումը և երկարաժամկետ մտածելակերպը: Սա հիշեցնում է, որ ֆինանսական հմտությունները պահանջում են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև դրանց գործնական և հետևողական կիրառում:

 

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն