Դեվիդ Օգիլվին տեղեկատվական գովազդի ուժի մասին

Գովազդային արդյունաբերության հիմնադիրներից մեկը՝ Դեվիդ Օգիլվին, “Ogilvy & Mather” գովազդային գործակալության հիմնադիրն է և «Գովազդի մասին» դասական գրքի հեղինակը: 

Այս մտքում՝ «Ինչքան ավելի շատ բան ես ասում, այնքան ավելի շատ ես վաճառում», Դեվիդ Օգիլվին նշում է, որ բովանդակալից գովազդը կարող է ավելի արդյունավետ լինել, քան կարճ և մակերեսային մեսիջը: Սպառողները գնահատում են ինֆորմատիվ մեսիջը, որը մանրամասնորեն ներկայացնում է ապրանքի առավելությունները և արժեքները: Երբ գովազդատուն տրամադրում է բավարար տեղեկատվություն, սպառողները կարող են կայացնել ավելի տեղեկացված որոշումներ՝ այդպիսով բարձրացնելով վաճառքի հավանականությունը: Օգիլվիի այս փիլիսոփայությունը հիմնված էր այն համոզմունքի վրա, որ գովազդը պետք է լինի ոչ միայն ստեղծագործական, այլև տեղեկատվական և համոզիչ:

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն