Իլոն Մասկը ձախողումների մասին

Tesla-ի, SpaceX-ի և X-ի (նախկին Twitter) գործադիր տնօրենն՝Իլոն Մասկը, հայտնի է իր հեղափոխական մոտեցումներով տեխնոլոգիական ոլորտում: Մասկի՝ «Ձախողումը ևս տարբերակ է։ Եթե դուք չեք ձախողվում, ապա դուք բավականաչափ հնարամիտ չեք»,  խոսքերն արտահայտում են նրա յուրահատուկ փիլիսոփայությունը ձախողման և նորարարության վերաբերյալ: Նա շրջում է ձախողման մասին ավանդական պատկերացումը՝ ներկայացնելով այն ոչ թե որպես բացասական երևույթ, այլ որպես առաջընթացի անհրաժեշտ մաս: Ըստ Մասկի՝ ձախողումների բացակայությունը նշանակում է, որ մարդը բավականաչափ համարձակ չէ նոր և բարդ մարտահրավերներ ընդունելու համար: Նա կարծում է, որ իսկական խելացիությունը և նորարարությունը պահանջում են ռիսկի դիմել, փորձարկել նոր գաղափարներ և սովորել ձախողումներից: Այս մոտեցումը հատկապես կարևոր է նորարարական ոլորտներում, որտեղ հաջողության հասնելու ճանապարհը հաճախ անցնում է բազմաթիվ փորձերի և սխալների միջով:

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն