Կոսմետիկ արդյունաբերության առաջատարներից մեկը՝ Էստի Լաուդերը,”Estée Lauder Companies”-ի հիմնադիրը և կանանց ձեռներեցության խորհրդանիշներից մեկն է: Լաուդերի՝ «Եթե վաճառքները չեն իրականացվում, խնդիրը ապրանքի մեջ չէ, այն Ձեր մեջ է», խոսքերն արտահայտում են նրա հստակ մոտեցումը վաճառքի և անձնական պատասխանատվության վերաբերյալ: Նա շեշտադրում է, որ վաճառքի հաջողությունը կախված է ոչ թե միայն արտադրանքից, այլ վաճառողի ունակություններից և նվիրվածությունից: Լաուդերի փիլիսոփայությունը ենթադրում է, որ լավ արտադրանքը ինքնին բավարար չէ՝ այն պետք է ուղեկցվի արդյունավետ վաճառքի հմտություններով, հաճախորդի կարիքները հասկանալու կարողությամբ և համոզիչ հաղորդակցությամբ: Այս մոտեցումը կոչ է անում վաճառողներին կենտրոնանալ իրենց հմտությունների զարգացման վրա՝ փոխանակ մեղադրելու արտադրանքը կամ շուկայական պայմանները: