Կառավարման տեսություններից մեկի՝ վարչական դպրոցի հիմնադիր, ֆրանսիացի ինժեներ և գործարար Հենրի Ֆայոլը առանձնացնում էր կառավարման վեց հիմնական գործառույթ։ Նա իր փորձի վրա հիմնվելով՝ առաջ քաշեց կառավարման սկզբունքները, որոնք այսօր էլ արդիական են։ Նրա հայտնի խոսքերից մեկը՝ «Կառավարել նշանակում է՝ կանխատեսել, պլանավորել, կազմակերպել, պահանջել, կոորդինացնել և հսկել», արտացոլում է կառավարման գործընթացի բոլոր էական բաղադրիչները։ Այս մոտեցումը դարձավ ժամանակակից մենեջմենթի հիմնաքարերից մեկը, քանի որ այն հստակ սահմանում է կազմակերպության արդյունավետ ղեկավարման համար անհրաժեշտ քայլերը։