Ամերիկացի հայտնի գործարար Ջոն Պետերսոնը National Cash Register Company-ի հիմնադիրն է և հայտնի է վաճառքի և բիզնեսի կառավարման ժամանակակից մեթոդների ներդրմամբ: Իր այս մտքում՝ «Մինչ համոզելը մյուսներին, համոզվիր ինքդ, իսկ եթե չես համոզվում, ապա անիմաստ է շարունակելը», Ջոն Պետերսոնն արտահայտում է իր խորին համոզմունքը, որ հավատն ու վստահությունը արդյունավտե առաջնորդության և վաճառքի հիմքն են։ Համոզիչ ուժը կախված է անկեղծությունից և սեփական արտադրանքի կամ գաղափարի նկատմամբ իրական հավատից: Ջոն Պետերսոնի մտքի համաձայն գործարարները և վաճառողները, ովքեր չեն հավատում իրենց առաջարկին, չեն կարող արդյունավետ փոխանցել դրա Արժեքը պոտենցիալ հաճախորդներին: Պետերսոնի կարծիքով անձնական համոզմունքը ոչ միայն վաճառքի հաջողության բանալին է, այլև բիզնեսի էթիկական գործունեության հիմքը։ Անձնական համոզմունքն ապահովում է անկեղծություն և հետևողականություն, որոնք անհրաժեշտ են երկարաժամկետ վստահություն կառուցելու համար: