Մայքլ ԼեԲուֆը կառավարման խորհրդատու, հեղինակ և պրոֆեսոր է, ով հայտնի է իր մոտիվացիայի վերաբերյալ աշխատանքներով: Մայքլ ԼեԲուֆի այս միտքը՝ «Գոհ հաճախորդը բիզնեսի լավագույն ստրատեգիան է», արտացոլում է նրա հաճախորդակենտրոն բիզնես փիլիսոփայությունը: Ըստ նրա բիզնեսի հաջողության հիմքում ընկած է հաճախորդների բավարարվածությունը, քանի որ գոհ հաճախորդները դառնում են բիզնեսի դեսպանները: Մայքլ ԼեԲուֆը նշում էր, եթե բիզնեսը չի կարողանում բավարարել հաճախորդների կարիքները, ապա ի վերջո կձախողվի: