Մայքլ Պորտերը հարվարդյան հեղինակավոր պրոֆեսոր և բիզնես ռազմավարության առաջատար տեսաբան է: Պորտերի այս նշանավոր միտքը՝ «Ստրատեգիայի նպատակը ոչ թե լավագույնը լինելն է, այլ ընկերությունը մրցակիցներից էականորեն տարբերելը», ներկայացնում է նրա ստրատեգիական տեսության էությունը: Ըստ Փորթերի ընկերությունները հաճախ սխալ են մեկնաբանում ստրատեգիան՝ պարզապես “լավագույնը” լինելու ձգտման հետ: Սակայն նա պնդում է, որ իրական ստրատեգիական առավելությունը գալիս է տարբերակվելուց և եզակի արժեք ստեղծելուց: Պորտերի հայեցակարգի համաձայն, ստրատեգիան պետք է կառուցվի ոչ թե մրցակիցներին նմանվելու, այլ նրանցից տարբերվելու սկզբունքով: Սա ենթադրում է կազմակերպության ուժեղ կողմերի և հիմնական կարողությունների վրա կենտրոնացում՝ շուկայում եզակի դիրք ստեղծելու համար: