Նիկոլա Տեսլան ստեղծարարության մասին

19-20-րդ դարերի հանճարեղ գյուտարար և ֆիզիկոս՝  Նիկոլա Տեսլան,  հեղափոխեց էլեկտրականության և էներգիայի ոլորտը իր բազմաթիվ գյուտերով: Տեսլայի՝ «Ինձ չի հետաքրքրում, որ գողացել են իմ մտքերը։ Ինձ հետաքրքրում է, որ նրանք չունեն իրենց սեփականը», խոսքերն արտահայտում են նրա յուրահատուկ մոտեցումը նորարարության և ստեղծագործական մտածողության նկատմամբ: Նա ցույց է տալիս, որ իսկական խնդիրը ոչ թե գաղափարների գողությունն է, այլ ստեղծագործական մտքի և նորարարության պակասը: Ըստ  Տեսլայի՝ ավելի մտահոգիչ է այն, որ մարդիկ չեն կարողանում ստեղծել իրենց սեփական գաղափարները, քան այն, որ նրանք օգտագործում են ուրիշների մտքերը: Սա խորը մտահոգություն է արտահայտում ստեղծագործական մտածողության և նորարարական մշակույթի պակասի վերաբերյալ: Այս միտքը հատկապես արդիական է այսօր, երբ նորարարությունը դարձել է մրցակցային առավելության առանցքային գործոն:

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն