Պատրիցիա Ֆրիպը նոր հաճախորդների կարևորության մասին

Հեղինակավոր վաճառքի մասնագետ՝ Պատրիցիա Ֆրիպը,  պրոֆեսիոնալ խոսնակ և գործարար խորհրդատու է, ով հայտնի է վաճառքի և հաղորդակցության ոլորտում իր նորարարական մոտեցումներով: Ֆրիպի՝«Տոնեք ոչ թե վաճառելու գործընթացի ավարտը, այլ հաճախորդների հետ հարաբերությունների սկիզբը»,  խոսքերն  արտահայտում են նրա հեռանկարային մոտեցումը վաճառքի և հաճախորդների հետ հարաբերությունների վերաբերյալ: Նա առաջարկում է փոխել ավանդական մտածելակերպը, որտեղ վաճառքը դիտվում է որպես վերջնակետ: Ըստ Ֆրիպի՝ հաջողված վաճառքը պետք է դիտարկել ոչ թե որպես գործընթացի ավարտ, այլ որպես երկարատև հարաբերությունների սկիզբ: Սա ենթադրում է, որ իսկական հաջողությունը չափվում է ոչ թե միանգամյա վաճառքով, այլ հավատարիմ հաճախորդների ցանցի ստեղծմամբ: Նման մոտեցումը խթանում է երկարաժամկետ մտածելակերպ և կենտրոնանում է հաճախորդների հետ կայուն հարաբերությունների կառուցման վրա:

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն