Փիթեր Դրուքերը չափելիության կարևորության մասին

Փիթեր Դրուքերը՝ 20-րդ դարի ամենաազդեցիկ մտածողներից մեկը, հայտնի է իր նորարարական գաղափարներով կառավարման վերաբերյալ: Փիթեր Դրուքերի այս խոսքերը՝ «Դուք չեք կարող կառավարել այն, ինչ չեք չափում», արտահայտում են  նրա հիմնական փիլիսոփայությունն այն մասին, որ արդյունավետ կառավարումը պահանջում է հստակ չափելի նպատակներ և արդյունքների օբյեկտիվ գնահատում: Կազմակերպությունները պետք է սահմանեն չափելի նպատակներ, որոնք կուղղորդեն գործողությունները: Դրուքերի համար չափումը ոչ միայն վերահսկման գործիք էր, այլև կազմակերպական ուսուցման և բարելավման միջոց: Նա պնդում էր, որ առանց չափելի արդյունքների կառավարիչները չեն կարող իմանալ, թե արդյոք իրենց ստրատեգիաները ճիշտ են աշխատում, և թե, ինչպես կատարելագործել դրանք:

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն