Սեթ Գոդինը մարքեթինգի վաղ մեկնարկի մասին

Մարքեթինգի և նորարարության առաջատար մտածողներից մեկը՝ Սեթ Գոդինը, բազմաթիվ բեսթսելերների հեղինակ և հայտնի բլոգեր է։ Գոդինի՝    «Մարքեթինգը սկսվում է նախքան ապրանքը շուկա մտցնելը», խոսքերն արտահայտում են նրա հեռանկարային մոտեցումը մարքեթինգի նկատմամբ: Նա ընդգծում է, որ մարքեթինգը չպետք է դիտարկել որպես վերջին փուլի գործողություն, որը սկսվում է միայն արտադրանքի պատրաստ լինելուց հետո: Ըստ Գոդինի՝ արդյունավետ մարքեթինգը սկսվում է արտադրանքի մշակման վաղ փուլերից, երբ ձևավորվում են արտադրանքի հիմնական հատկանիշները, արժեքները և դիրքավորումը: Նա կարծում է, որ հաջողակ ապրանքները ստեղծվում են՝ հաշվի առնելով շուկայի կարիքները և սպառողների ցանկությունները դեռևս մշակման փուլում: Սա նշանակում է, որ մարքեթինգը պետք է լինի ոչ թե հետագա գործողություն, այլ արտադրանքի զարգացման անբաժանելի մաս:

 

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն