Սոկրատեսը հին հույն փիլիսոփա էր (մ.թ.ա. 470-399)։ Նա համարվում է արևմտյան փիլիսոփայության հիմնադիրներից մեկը և հայտնի է իր դիալեկտիկ մեթոդով, էթիկական հարցադրումներով: «Հաջողության հասնելու միակ ճշմարիտ ուղին ոչինչ չունենալու ենթադրությունն է» իր այս մտքում Սոկրատեսն արտահայտում է համեստության և ինքնագիտակցության կարևորությունը: Սոկրատեսի այս միտքը խորհրդանշում է այն, որ իրական իմաստությունը սկսվում է սեփական տգիտության գիտակցումով՝ «Գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ազատվել նախապաշարումներից, կեղծ համոզմունքներից և ինքնագոհությունից։ Հաջողությունը չափվում է իմաստությամբ և առաքինությամբ, որոնք ձեռք են բերվում ինքնազարգացման ճանապարհով: