Հին Չինաստանի ռազմավար, փիլիսոփա և «Պատերազմի արվեստը» հանրահայտ գրքի հեղինակ՝ Սուն Ցզիի ուսմունքները կիրառվում են նաև ժամանակակից բիզնեսում: Սուն Ցզիի՝ «Առանց տակտիկայի ստրատեգիան հաղթանակի տանող ամենադանդաղ ճանապարհն է», միտքն արտահայտում է ռազմավարության և մարտավարության անբաժանելի կապը: Նա ընդգծում է, որ ռազմավարական մտածողությունն առանց կոնկրետ գործողությունների պլանի և մարտավարական քայլերի, դանդաղեցնում է հաղթանակին հասնելու ճանապարհը: Սա նշանակում է, որ երկարաժամկետ տեսլականը պետք է անպայման ուղեկցվի կարճաժամկետ, գործնական քայլերով: Ըստ Սուն Ցզիի՝ իդեալական մոտեցումը ռազմավարական մտածողության և մարտավարական ճկունության համադրումն է, որը թույլ է տալիս ոչ միայն տեսնել վերջնական նպատակը, այլև արագ և արդյունավետ կերպով հասնել դրան: