Թոնի Ռոբինսը փողի իրական արժեքի մասին

Թոնի Ռոբինսը համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկացի մոտիվացիոն խոսնակ, անձնական զարգացման մասնագետ և բիզնես ստրատեգ է, ով հայտնի է իր ինքնազագացման մասին գրքերով և սեմինարներով: Իր այս մտքում՝ «Փողի մեջ ամենակարևորն այն է, որ այն առաջարկում է նոր տարբերակներ», արտահայտում է իր կարծիքը, որ փողի իրական արժեքը ոչ թե նյութական ունեցվածքը կամ կարգավիճակն է, այլ այն ընտրությունների ազատությունը, որ այն տալիս է: Նրա փիլիսոփայության համաձայն, ֆինանսական ռեսուրսները ոչ թե նպատակ են, այլ միջոց, որն ընդլայնում է մարդու հնարավորությունները և ազատությունը՝ ապրելու նպատակային կյանքով: Ըստ Թոնի Ռոբինսի փողը գործիք է, որը մարդկանց հնարավորություն է տալիս օգնել այլոց, ներդրում կատարել իրենց կրթության մեջ և մեծ ազդեցություն ունենալ աշխարհում:

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն