Ժամանակակից աշխարհի ամենահաջողակ ներդրողներից մեկը՝ Ուորեն Բաֆեթը, Berkshire Hathaway ընկերության գործադիր տնօրենն է և հայտնի է որպես «Օմահայի իմաստունը»։ Բաֆեթի՝ « Մի՛ խնայիր այն ինչ մնացել է ծախսելուց հետո։ Ծախսիր այն, ինչ մնացել է խնայելուց հետո» , խոսքերն արտահայտում են նրա նորարարական մոտեցումը խնայողությունների վերաբերյալ: Նա հեղաշրջում է խնայողությունների մասին ավանդական մտածելակերպը և առաջարկում է այլ մոտեցում: Ըստ Բաֆեթի՝ խնայողությունը չպետք է լինի պասիվ գործողություն, փոխարենը, նա առաջարկում է խնայողությունը դարձնել գիտակցված, առաջնային գործողություն՝ նախապես որոշելով խնայողության չափը և հետո միայն պլանավորելով ծախսերը: Սա ֆինանսական կառավարման ավելի կարգապահ և արդյունավետ մոտեցում է, որը թույլ է տալիս վերահսկել սեփական ֆինանսները և ստեղծել կայուն խնայողություններ: