Ուիլյամ Ռիգլին վաճառքի հաջողության մասին

“Wrigley Company”-ի  հիմնադիր՝ Վիլիամ Ռիգլին, մարքեթինգի նորարար և ամենահայտնի մաստակ արտադրող ընկերություններից մեկի ստեղծողն է:  Ռիգլիի՝ «Վաճառքի արվեստը կարելի է սահմանել մի քանի բառերով՝ ապրանքի հանդեպ հավատք և ուրիշներին դրանում համոզելու կարողություն» ,խոսքերն արտահայտում են նրա պարզ, բայց հզոր մոտեցումը վաճառքի արվեստի նկատմամբ: Նա վաճառքի հաջողությունը կապում է երկու հիմնական գործոնի հետ՝ սեփական արտադրանքի նկատմամբ հավատը և այդ հավատը ուրիշներին փոխանցելու ունակությունը: Ռիգլիի տեսակետից, վաճառողի անկեղծ համոզմունքը իր արտադրանքի արժեքի մեջ անհրաժեշտ հիմք է համոզիչ վաճառքի համար: Նա կարծում էր, որ երբ վաճառողը իսկապես հավատում է իր արտադրանքին, այդ համոզմունքը բնականորեն փոխանցվում է հաճախորդին և դառնում վաճառքի հաջողության գրավական:

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն