Բիզնեսն ի վերջո նմանվում է իր սեփականատիրոջը

04․09․2018 

Բիզնես խորհրդատուն կարծում է, որ եթե սեփականատերն իր էությամբ կոնսերվատիվ մարդ է, ապա նրա բիզնեսը նույնպես դառնում է ավելի պահպանողական, այսինքն` ինովացիաներից և ամեն տեսակ փորձարկումներից զերծ: Մտքին, որ բիզնեսն ի վերջո նմանվում է իր տիրոջը, հեղինակը հանգել է իր խորհրդատվական հարուստ փորձառության արդյունքում՝ աշխատելով բազում գործարարների հետ և համեմատելով այդ բիզնեսների փիլիսոփայությունն ու մոտեցումները նրանց սեփականատերերի արժեքային համակարգի և նրանց մարդ տեսակի առանձնահատկությունների հետ: Քանի որ բիզնեսն էլ ունի իր զարգացման դիալեկտիկան, ապա շատ դեպքերում այն ենթարկվում է սեփականատիրոջ մտածելակերպի ու գործողությունների տրամաբանությանը և վերջին հաշվով իր մեջ է ներքաշում, մարմնավորում ու ստրուկտուրիզացնում է այդ ամենը: 

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն