Հայ-չինական օդային կապի հնարավորությունները

«Չինաստանը դառնում է աշխարհի տնտեսական կլիման որոշող պետությունը։ Չինաստանի պես երկրի հետ տնտեսական ու բիզնես կապեր ունենալը, զարգացնելն ու խորացնելը կենսական անհրաժեշտություն պիտի լինի Հայաստանի տնտեսական ու քաղաքական հեռանկարի համար»։
Բիզնես խորհրդատու Հայկ Մանասյանը միաժամանակ ընդգծում է՝ սակայն մենք չգիտենք՝ ուր ենք գնում, չունենք տնտեսական քաղաքականություն՝ չգիտենք որ երկրի հետ ինչ անել․
«Չինաստանը մեզ համար «կամուրջ» է բացում, արդեն առանց վիզայի ռեժիմ ունենք․ էդ կամուրջը մենք չենք հասկանում՝ ոնց օգտագործենք»։
Փորձագետը խորհուրդ է տալիս՝ հենց այսօրվանից մտածել մեր երկրի տնտեսական մոդելի ռեինժինիրինգի մասին․
«Հայաստանը պետք է ստեղծի երկրի միջազգային տնտեսական ինտեգրացիայի ռազմավարության մշակման խորհուրդ, կարողանա պրոֆեսիոնալ կերպով ձևակերպել ու գտնել մեր տեղը աշխարհի տնտեսական խճանկարում»։