22․01․2019
Այսօր բիզնեսն օգտվում է 4000 տարվա պատմություն ունեցող մի գործիքից` լիզինգից, որի մասին արձանագրություններ են գտնվել շումերական Ուր քաղաքում։ Մեր թվարկությունից մոտ 2000 տարի առաջ գյուղատնտեսական նշանակության գործիքներ, հողեր, կենդանիներ և ջրային ավազաններ են տրվել վարձակալելության հենց այս գործիքի օգտագործման միջոցով։ Իսկ այսօր ֆինասավորման այս տեսակը շատ է զարգացել, կրկին ակտիվորեն կիրառվում է գյուղատնտեսության ոլորտում, ինչի մասին էլ «Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդաշարի հեղինակ Հայկ Մանասյանը զրուցում է լիզինգի առաջատար փորձագետ, ԵԱՏՄ լիզինգի ենթախմբի Հայաստանի ներկայացուցիչ, «ԱրմԼիզինգ» ընկերության համահիմնադիր և տնօրեն Արսեն Բազիկյանի հետ։