Բիզնես խորհրդատու Հայկ Մանասյանը խոսել է տարածաշրջանի զարգացող ճանապարհային ենթակառուցվածքների՝ հատկապես Վրաստանով, ու Հայաստանում ճանապարհների վիճակի մասին։ Փորձագետը գտնում է, որ ՀՀ իշխանությունների կողմից հայտարարված «Խաղաղության խաչմերուկն» իրականություն դարձնելու համար պետք է նախ մեծ ուշադրություն դարձնել տրանսպորտային լոգիստիկ ներքին ցանցին։
«Հայաստանը լիարժեք կարող է մաս կազմել, եթե «խաղաղություն» բաղադրիչը գործի։ «Խաղաղությունը» էդ ճանապարհի բովանդակությունն է․ պետք է լինի խաղաղություն, որ «Խաղաղության խաչմերուկը» աշխատի»։
Փորձագետը բացատրում է՝ ճանապարհը միայն առևտուր չէ․ հազարամյակներով ճանապարհները եղել են գյուտերի, գաղափարների, փիլիսոփայության, մշակույթի, կրոնի, աշխարհաճանաչողության տարածման, փոխանակման ուղիներ։