Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելը և ոսկու գների անկումը

«Ամերիկյան ընտրություններից հետո չորս օրվա ընթացքում ոսկին էժանացել է ավելի քան 4%-ով, և սա այն դեպքում, երբ ներդրողները ակնկալում են, որ Թրամփի վարչակազմը կնվազեցնի հարկերի դրույքաչափերը, ինչն էլ կազդի ոսկու գնի վրա: Իսկ սա նաև նշանակում է, որ ոսկին կարող է կորցնել իր որոշակի փայլը՝ որպես լավագույն ներդրումային ակտիվ»:

Վերլուծում է բիզնեսի փորձագետ Հայկ Մանասյանը։

«Ոսկու գնի նվազման մի մասը համընկել է այլ հիմնական արժույթների նկատմամբ ԱՄՆ դոլարի ամրապնդման հետ: ԱՄՆ-ի կողմից հրահրված մաքսատուրքային և առևտրային պատերազմները կարող են իջեցնել եվրոյի և այլ երկրների արժույթների գնողունակությունը, իսկ ուժեղ ԱՄՆ դոլարը կթանկացնի ոսկին այն գնորդների համար, ովքեր օգտագործում են այդ այլ արժույթները ոսկի գնելու համար»:

Հարգելի կայքի այցելու։ Եթե Դուք ցանկանում եք ստանալ բիզնեսի վերաբերյալ գրքեր, հետազոտությունների, օգտակար գործիքներ և այլ ուսուցանող ռեսուրսներ, ինչպես նաև տեղյակ լինել Ընկերության բոլոր նորություններին, ապա լրացրեք այս հայտը։ Շնորհակալություն։ 

Popup բաժանորդագրություն