Հակիրճ նկարագրություն
Հետազոտությունները բազմիցս ցույց են տվել, որ աշխատողների մեծամասնությունը ներգրավված չէ աշխատանքում։ Հաճախ անտարբեր աշխատակիցների և լիովին ներգրավված աշխատակիցների խմբերի միջև եղած տարբերության պատճառը նրանց ղեկավարն է։ Հեղինակները ներկայացնում են պարզ ու պրակտիկ մոտեցում, որպեսզի օգնեն կազմակերպության բոլոր մակարդակներում աշխատող ղեկավարներին ստանալ առավելագույնը իրենց կադրերից: Նրանք ցույց են տալիս այն աշխատող ործիքները, որոնք աշխատել են ավելի քան 30,000 ղեկավարների համար: Դուք կարող եք դառնալ հիանալի ղեկավար և կտրուկ բարելավել ինչպես Ձեր կազմակերպության աշխատանքը, այնպես էլ Ձեր թիմի ոգևորությունը իրենց աշխատանքի վերաբերյալ:
Հեղինակի մասին
Ջինո Ուիքմանը ձեռներեց է, ով միշտ ցանկացել է սովորել, թե ինչն է օգնում բիզնեսներին և ձեռներեցներին բարգավաճել: Հիմնվելով իր տարիների փորձի վրա՝ Ջինոն ստեղծել է Entrepreneurial Operating System® (EOS®), գործնական մեթոդ՝ օգնելու բիզնեսներին բարձրացնել իրենց կատարողականը: Նա անցկանցրել է ավելի քան 2000 սեմինարներ ավելի քան 135 ընկերությունների համար։