Հակիրճ նկարագրություն
Ինչպե՞ս ձեռք բերել նոր հաճախորդներ և մեծացնել շահույթն արդեն գոյություն ունեցող հաճախորդներից։ Ինչպե՞ս վաճառքի գործարք կնքել նրանց հետ՝ այնպես, որ նրանք խնդրեն վերցնել իրենց գումարը։ Այս հարցերի պատասխանները կգտնեք «Մեկ էջանոց մարքեթինգային պլանը» հեղափոխական գրքում։ Գիրքն իսկական հեղաշրջում է, որն աներևակայելի պարզ և արագ է դարձնում մարքեթինգային պլանի ստեղծումը: Մեկ էջի շրջանակում կկարողանաք հեշտությամբ քարտեզագրել Ձեր սեփական բարդ մարքեթինգային պլանը և զրոյից վերածվել մարքեթինգի իրական հերոսի: Անկախ նրանից՝ սկսնակ եք, թե արդեն փորձառու ձեռներեց, «Մեկ էջանոց մարքեթինգային պլանը» մարքեթինգային պլան ստեղծելու ամենահեշտ ու արագ միջոցն է:
Հեղինակի մասին
Ալլան Դիբը ձեռնարկատեր է, մարքեթոլոգ և ՏՏ մասնագետ: Նա բազմաթիվ հաջող բիզնեսներ է հիմնել, զարգացրել և վերջում հեռացել դրանցից: Նրա վերջին բիզնեսներից մեկը հիպերմրցակցային հեռահաղորդակցության ոլորտում էր: Business Review Weekly-ն (BRW) անվանել է այն Ավստրալիայի ամենաարագ զարգացող ընկերություններից մեկը։ Ալլանը սիրում է օգնել բիզնեսներին ապահովել աճ նորարարական միջոցների՝ տեխնոլոգիաների և մարքեթինգի միջոցով: