Հակիրճ նկարագրություն
Կյանքը լի է անորոշություններով և մարտահրավերներով, բայց իրական փոփոխություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ մենք պատրաստ ենք ճեղքել բոլոր սահմաններն ու հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Կիրառելով այս համամարդկային բեսթսելերի գալարների գաղտնիքները՝ կսովորեք, թե ինչպես փոխել Ձեր կյանքը։ Օգ Մանդինոյի «Աշխարհի մեծագույն վաճառականը» գիրքը ներկայացնում է աղքատ ուղտապան Հաֆիդի ոգեշնչող պատմությունը, ով հաղթահարելով բազմաթիվ փորձություններ, վերածվում է մեծ վաճառականի։ Հաֆիդը սովորում է հաջողության գաղտնիքները, որոնք չեն սահմանափակվում միայն վաճառքով, այլ նաև ընդգրկում են անձնային աճը, հոգևոր հարստությունը և կյանքի իմաստի վերագտնումը։ Հաֆիդի պատմությունը վերածվում է համամարդկային ուղերձի՝ թե՛ դժվարություններին դիմակայելու, թե՛ սեփական ճակատագրի տերն ու փոփոխություն իրականացնողը լինելու մասին։ «Աշխարհի մեծագույն վաճառականը» գիրքը հաճախ դիտարկվում է որպես հարգանքի տուրք Վ. Քլեմենտ Սթոունին, քանի որ Սթոունն ազդեցություն է ունեցել ոչ միայն գրքի տարածման վրա, այլև անձամբ ոգեշնչել է Մանդինոյին։
Հեղինակի մասին
Օգ Մանդինոն ամերիացի գրող է, ում աշխատությունների հիմքը քրիստոնեական ֆունդամենտալիզմն է։ Նրա գրքերը մեծապես կրում են Նապոլեոն Հիլի և Էմետտա Ֆոքսի ազդեցությունը։ Մանդինոյի գլխավոր նշանաբանը եղել է «Արա՛ այսօր»։ Օրերից մի օր Մագդինոն մտնելով մի գրախանութ՝ գտնում է անձնական զարգացման գրքեր, որոնք խորը ազդեցություն են թողնում նրա վրա։ Մագդինոն որոշում է փոխել իր կյանքը և, կիրառելով այդ գրքերի խորհուրդները, սկսում է գրել և կիսվել իր մտքերով։