Իմ կարծիքով կազմակերվում են շատ բաց ուտրամադրող, զարգացնող և ուղղորդող թրեյնինգներ, և ջանք չի խնայվում մեզ հասցնելու ճիշտ ու բարձրակարգ սպասարկման մակարդակի:
Նախագծերի կառավարման ավանդական մոտեցումները այլևս չեն համապատասխանում արագ փոփոխվող շուկայի պահանջներին: Շատ ընկերություններ բախվում են խոչընդոտների փոփոխություններին ժամանակին չարձագանքելու ու ճկուն չլինելու պատճառով։ Արդյունքում ձգձգվում է նախագծերի ընթացքը, ավելանում են ծախսերը և չենք ունենում ցանկալի արդյունքը։ Այս վարպետության դասը տալիս է էական գիտելիքներ ու գործիքներ՝ ճկուն մեթոդոլոգիաներ կիրառելու համար։
Այս ինտենսիվ վարպետության դասի ընթացքում ուսումնասիրելու ենք ճկուն (agile) սկզբունքներն և մեթոդոլոգիաները: Անդրադառնալու ենք նաև թիմերում համագործակցության, հարմարվողականության և շարունակական կատարելագործման agile մեթոդներին: Ի վերջո, քննարկելու agile հմտությունները, որոնք խթանում են Ձեր և բիզնեսի հաջողությունը։
Ընկերությունների 68%-ը նշել է, որ agile կառավարումն արագացրել է պրոդուկտի ստացման ժամանակը։
Ընկերությունները, որոնք ուղարկել են իրենց թիմերին, նկատել են հաճախորդների բավարարվածության մակարդակի 27% աճ։
Մասնակից ընկերությունների 45%-ը նշել են, որ agile կառավարման տեխնիկաներն օգնել են ավելի հեշտ ադապտանալ փոփոխություններին։
Իմ կարծիքով կազմակերվում են շատ բաց ուտրամադրող, զարգացնող և ուղղորդող թրեյնինգներ, և ջանք չի խնայվում մեզ հասցնելու ճիշտ ու բարձրակարգ սպասարկման մակարդակի:
Մենեջեր
Մասնակցեցի վաճառքների արդյունավետ իրականացում դասընթացներին և ստացա նոր և կարևոր գիտելիքների պաշար, որոնք օգտակար կլինեն իմ աշխատանքում, ինչպես նաև իմ ապագա հաջողությունների ձեռքբերման համար։
Վաճառքի պատասխանատու
Հասկանալով թեմայի ահռելի ծավալն ու նրբությունները, սեմինարը համարում եմ ստացված: Ավելին, միանշանակ շարունակելու եմ հետևել Հայկ Մանասյանի ծրագրերին։ Իսկ սեմինարի վարման ոչ ստանդարտ և յուրովի մոտեցումը գնահատում եմ գերազանց։
Տնօրեն
Ես շատ տպավորված եմ դասերից շատ օգտակար խորհուրդներ, բանաձևեր սովորեցինք, որը մեզ պետք կգա ոչ միայն մեր աշխատանքի ընթացքում այլ կյանքում ևս։
Վաճառքի պատասխանատու
Ես բացահայտեցի գործիքներ, որոնք թույլ կտան շուկայում գործել գրագետ և թիրախավորված: Միանշանակ խորհուրդ կտամ բոլորին, իսկ հարկի դեպքում կվաճառեմ:
Հիմնադիր
Ես հիացած եմ։ Ուրախ եմ, որ մասնակցել եմ։ Սա լավ դաս էր նախ կյանքի և հետո միայն աշխատանքի համար։
Վաճառքի մասնագետ
Կցանկանայի շնորհակալույթուն հայտնել բովանդակալից նյութի և հաճելի ժամանակի համար։ Նկատեցի, որ Ձեր դասերի ընթացքում մեր խումբը դարձավ իրական «թիմ» ։ Շնորհակալ եմ թարմ տեղեկատվություն տրամադրելու համար։
.
Շատ հաճելի էր, շատ դրական էմոցիաներ և գիտելիքների մեծ պաշար ստացա:
Մենեջեր
Անկեղծ ասած դասընթացը շատ հետաքրքիր անցավ: Շատ գոհ ու շնորհակալ եմ:
Տնօրեն
Նյութը հետաքրքիր էր և ծավալուն։ Ստացած գիտելիքները կիրառելի են պրակտիկայում։ Թրեյները նյութը շատ լավ մատուցեց։
.
Վստահ կասեմ որ մեկ ամսում ես ձեռք եմ բերել 10 տարվա աշխատանքային փորձ։ Ձեր կատարած աշխատանքը կարևոր է մեր երկրի զարգացման համար։
Մենեջեր
Սովորեցի վաճառել ավելի գրագետ, արդյունավետ և ամենակարևորը՝ թանկ։
Վաճառքի մենեջեր
Շատ շնորհակալություն պարոն Մանասյանին և իր անձնակազմին շատ ջերմ և սիրալիր վերաբերմունքի համար։ Շնորհակալություն պարոն Մանասյանին իր տված գիտելիքների համար, որոնք կկիրառեմ թե՛ կյանքում, թե՛ աշխատանքում։
Վաճառքի մասնագետ
Առաջին անգամ էի մասնակցում նման սեմինարի, ստացա բավականին մեծ ծավալի ինֆորմացիա: Շատ տպավորիչ էր: Իմ թիմը կրկին կմասնակցի Հայկի սեմինարներին։
Տնօրեն
Շնորհակալ եմ բավականաին հետաքրքիր և օգտակար դասընթացի համար։ Պարոն Մանասյանից ստացա միայն դրական տպավորություններ և լավ վերաբերմունք։ Դասընթացը համարում եմ ստացված, օգատակար և մոտիվացնող։
Վաճառքի մասնագետ
Շատ ինֆորմատիվ, խտացված ու էֆեկտիվ դասընթաց էր։ Ամենակարևորը ինտերակտիվ էր, տպավորիչ և հետաքրքիր՝ հիմնված առօրյա օրինակների վրա։
Մենեջեր