Դասընթացը շատ օգտակար էր։ Շատ տեսական գիտելիքներ ստացա, որոնք միաժամանակ սկսեցի կիրառել աշխատանքում։ Ամենակարևոր փոփոխություններից էր, որ սովորեցրեց ստանդարտներից դուրս իրականացնել ճիշտ վաճառք։
Էմոցիաները կառավարելու կարողությունը կարևոր է ինչպես անձնական, այնպես էլ մասնագիտական հաջողության համար: Շատերը չեն կարողանում զարգացնել էմոցիոնալ ինտելեկտի հմտությունները, ինչը հանգեցնում է հարաբերությունների լարվածության, վատ հաղորդակցության և արտադրողականության նվազմանը: Էմոցիոնակ ինտելեկտը զարգացնելու դժվարությունը կարող է նվազեցնել մոտիվացիայի մակարդակը և ավելացնել կոնֆլիկտները:
Այս վարպետության դասի նպատակն է խորապես ներկայացնել այս կարևոր հմտությունը և քննարկել այն ապացուցված մեթոդները, որոնք բարձրացնում են ինքնավստահությունը, կարգավորելու զգացմունքները, և սովորեցնում ձևավորել իմաստալից կապերը:
Այս վարպետության դասի ընթացքում մանրամասն պատասխաններ են տրվում այն հարցերին, թե ինչ է իրենից ներկայացնում EQ-ն, ինչով է այն կարևոր ժամանակակից բիզնես միջավայրում, որոնք են EQ-ի միջոցով հաջողության հասնելու գործիքակազմերն ու մեթոդները, ինչպիսի քայլերը կօգնեն ձևավորել գործնական ամուր հարաբերությունների ու բարելավել կատարողականը։
EQ-ն պատասխանատու է աշխատանքի կատարման 58%-ի համար:
Fortune 500-ի 75%-ը կազմակերպում է EQ-ի թրեյնինգներ իր աշխատակիցների համար:
Գործատուների 59%-ը հրաժարվում է հավաքագրել բարձր IQ-ով, բայց ցածր EQ-ով թեկնածուների։
Դասընթացը շատ օգտակար էր։ Շատ տեսական գիտելիքներ ստացա, որոնք միաժամանակ սկսեցի կիրառել աշխատանքում։ Ամենակարևոր փոփոխություններից էր, որ սովորեցրեց ստանդարտներից դուրս իրականացնել ճիշտ վաճառք։
Գործակալ
Իմ կարծիքով դասընթացը բավականին արդյունավետ էր։ Ձեռք բերեցինք նոր գիտելիքներ, որը կփորձենք օգտագործել աշխատանքի մեջ։
Հեռախոսազանգերին պատասխանող մենեջեր
Մինիմալ ժամկետում ստացա մաքսիմալ և ամենակարևորը՝ պրոֆեսիոնալ ինֆորմացիա:
Մենեջեր
Սեմինարից տպավորություններս շատ բարձր են։ Վաճառքների իրականացման շատ բացեր գտա ինքս իմ մեջ և կփորձեմ դրանք լրացնել՝ շնորհիվ Հայկ Մանասյանի դասավանդման հմտությունների։ Դա նրա մոտ իսկապես գերազանց ստացվեց։
Ռիելթոր
BRAVO Ձեզ և Ձեր թիմին:
Վաճառքի բաժնի ղեկավար
Կիրառելով վաճառքի մասին իմ ստացած հմտություները կյանքումս դրական փոփոխություններ եմ նկատում: Ամեն ինչ դառնում է ավելի պարզ և տեսանելի:
Հիմնադիր
Պարոն Մանասյանի շատ հետաքրքիր և բազմակողմանի «վաճառքի արվեստի» ընթացքում ծանոթացա հաճախորդների տեսակների հետ։ Սովորեցի իրենց մտածելակերպը հասկանալով, ադապտացնել իմ վարվելակերպը և հաջող վաճառքի հասնել։
Ճարտարապետ
Բովանդակությունը հետաքրքիր և ծավալուն էր։ Թրեյները բավականին գրագետ և արդյունավետ էր անցկացնում դասընթացը։ Հետաքրքիր քեյսեր ունեցանք։
.
Շատ օգտակար էր։
Կոմերցիոն տնօրեն
Մանասյան դպրոցի մասին մինչ դասերին մասնակցելն ունեցել եմ դրական կարծիք։ Նշեմ, որ մասնակցելուց հետո կարծիքս ավելի ամրապնդվեց։ Հաճելի օրեր, ժամեր, տպավորիչ պահեր ունեցա, ձեռք բերեցի նոր ընկերներ, ստացա պետքական ու միառժամանակ կիրառելու գիտելիքներ։
Վաճառքի տնօրեն
Շատ օգտակար ինֆորմացիա վերցրեցի այս դասընթացներից, որը կկիրառեմ իմ իսկ աշխատանքի ընթացքում։ Ես ինքս շատ տպավորված եմ և շնորհակալ եմ պարոն Մանասյանին ժամանակ հատկացնելու և ինձ կրթելու համար։
Նախագծերի կառավարիչ
Փնտրում էի պրակտիկ գիտելիքներ բիզնես խնդիրների կարգավորման և լուծման համար: Թրեյնինգում կային բավականին պրակտիկ մոտեցումներ և միանշանակ գոհ եմ:
Մարքեթինգի բաժնի ղեկավար
Արդյունավետությունը և պրոֆեսիոնալիզմը բարձրացնող թրեյնինգ էր։ Ձեռք բերած նոր գիտելիքները կդառնան խթան՝ մեր աշխատանքի արդյունքների պրոգրեսին։ Գնահատականս բովանդակությանը՝ գերազանց, Հայկ Մանասյանին ՝ գեր- գերազանց։
.
Ես մեծ ոգևորությամբ և սիրով մասնակցեցի Հայկ Մանասյանի թրեյնինգներին։ Ստացա մեծ բավարավածություն և բազում գիտելիքներ։ Շնորհակալ եմ անկեղծ ու բաց ընդունելության, անմիջական շփման համար։ Յուրաքանչյուր սեմինարից հետո հեռացել եմ բարձր տրամադրությամբ։
Վաճառքի մասնագետ
Շատ տպավորված եմ նյութի մատուցման ձևից և մատչելիությունից: Քանի որ ինքս նոր եմ վաճառքում, ինձ համար ամեն բան նոր էր, հետաքրքիր և կիրառելի:
Վաճառքի մենեջեր
Ամեն ինչ շատ լավ ու հասկանալի էր, մեզ մնում է այն իսկապես կիրառենք բիզնեսի զարգացման փուլերում։
Տնօրեն