Լիդերայնության զարգացում

Ղեկավարի լիդերայնության հմտությունները բիզնեսը հաջողության տանող շարժիչ ուժն է։ Լավ լիդերը մոտիվացնում է և ոգեշնչում է անձնակազմին իր տեսլականով ու ուղղորդում նրանց ճգնաժամերի ժամանակ իր հմտությունների և վճռականության շնորհիվ։ Լիդերայնության զարգացման վերաբերյալ այս վարպետության դասը ներկայացնում է այնպիսի ստրատեգիաներ, տակտիկաներ ու տեխնիկաներ, որոնք կօգնել հասկանալ՝ ո՞վ է բացառիկ լավ լիդերը և ինչպե՞ս կարող եք հասնել դրան։

Ի՞նչ ենք սովորելու

Վարպետության դասի ընթացքում ուսումնասիրելու ենք լիդերայնության կարևոր էլեմենտները ու քննարկելու լիդերայնության ոճերը։ Սովորելու ենք արդյունավետ հաղորդակցվելու, ակտիվ լսելու ու ճիշտ որոշումների կայացնելու ստրատեգիաները։ Նաև քննարկելու ենք, թե ինչպես պետք է խրախուսել աճի մտածելակերպն ու նպաստել աշխատակիցների բարձր կատարողականին։ Այս վարպետության դասի շրջանակներում սահմանելու ենք, թե ինչպես պետք է առաջնորդել ողջ կազմակերպությունը տեսլականի, նպատակների ու նվիրման շուրջ։

Վարպետության դասի արդյունքում դուք

Կհասկանաք՝ ո՞րն է Ձեր բիզնեսին ու թիմին համապատասխանող լիդերայնության ոճը

Կիմանաք՝ ինչպե՞ս պետք է մոտիվացնել աշխատակիցների Ձեր շփումների ընթացքում

Կսովորեք՝ ինչպե՞ս կարող եք ձեռք բերել աշխատակիցների վստահությունը

Կիմանաք՝ ինչպե՞ս արդյունավետորեն պատվիրակել ու ուղղորդել աշխատակիցներին

Կհասկանաք՝ ինչպե՞ս շարունակաբար զարգացնել լիդերայնության հմտությունները

Ապահովեք բիզնեսի աճը Ձեր լիդերայնության հմտությունների միջոցով։

88%

Լիդերայնության զարգացման թեմայով թրեյնինգի մասնակցողների 88%-ը նշել է, որ կիրառելով քննարկված ստրատեգիաները՝ բարելավվել է աշխատակիցների հետ հարաբերությունները։

27%

Կազմակերպութունները, որոնք ուղարկել էին իրենց ղեկավարներին լիդերայնության վարպետության դասի, նշել են, որ աշխատակիցների գոհունակցության միավորը աճել է 27%-ով։

75%

B2B բիզնեսների սուպերվայզերների 75%-ը նշել է, որ թիմի կատարողականը շարունակաբար աճում է իրակավիճակին համապատասխան լիդերայնության ոճ կիրառելու շնորհիվ։

Դպրոցի մասնակիցների կարծիքները